«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մշակութային բարեփոխումներ

Մշակութային բարեփոխումներ
30.03.2025 | 15:21

Ասել,որ ներկա հայ մշակույթը բավարար չափով չի հանրահռչակվում, ճիշտ չի լինի։ Ամենուր, կամ գրեթե ամենուր, ներկայացված են մեր մշակույթի ճանաչված դեմքերը։
Երևան են այցելում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի չորս ծագերից։ Գալիս են նաև հանրապետության բոլոր մարզերից, քաղաքներից և գյուղերից։ Շատերն անգամ առաջին անգամ են լինում մեր մայրաքաղաքում։

Եվ աշխարհի հնագույն քաղաքամայրերից մեկը սրտաբաց բացում է իր դարպասները բոլորի առաջ։

ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Երևանը երկու հազար ութ հարյուր վեց տարվա պատմություն ունի։
Մեր քաղաքում դեռ պահպանված սևատուֆ, գեղեցիկ և թանկ հիշողություններ ամբարած շենքերը Երևանի նախաթամանյանական շրջափուլի պատմությունն են ավետում։

Անկասկած դրանք նաև մեր պատմության որոշակի անդրադարձերն են։ Սակայն մի՞թե չարժե յուրաքանչյուր նման կառույցի առջև տեղադրել բազմալեզու վահանակ, որտեղ ամփոփ կներկայացվեն դրա պատմությունը, նշանակությունը քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական զարգացման գործընթացում։
Շենքերից բացի Երևանում կան մի քանի հին կամուրջներ, որոնք նույնպես Երևանի կյանքում իրենց ուրույն դերն ու նշանակությունն են ունեցել։
Ի դեպ, քաղաքային մշակույթի ուրույն կրողներ են ցայտաղբյուրները։

Քիչ թե շատ հնություն ունեցող այս խիստ ինքնատիպ փոքր ճարտարապետական կոթողների պատմությունը արժե հավերժացնել բազմալեզու վահանակների վրա։

Այսօր կարելի է Երևանում կերտել Սասնա Ծռեր դյուցազներգության սկբնաղբյուր Ծովինարի խորհրդանշական հուշարձանը։

Ծիծեռնակաբերդ բլուրը ինքնին հնագույն ժամանակաշրջանի վկայություն է: Ցավոք, հայտնի միայն հնագետներին և պատմաբաններին։

Արդյոք չարժե՞ Ծիծեռնակաբերդը ներկայացնել ոչ միայն որպես հուշաբլուր, այլև հնավայր։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Կարելի է նաեւ հայտարարել «մշակութային պողոտայի» ծնունդը։

Ինչու ոչ։

Բաղրամյան պողոտան կարող է հավակնել դառնալու այս աննախադեպ նախագծի կնքահայրը։
Մարշալ Բաղրամյան պողոտա։
Կենտրոնական ամրոցը ՀՀ ԳԱԱ-ն է։ Այստեղ և՛ գիտությունն է կենտրոնացված, և’ մշակույթը, և՛ արվեստը։

Միաժամանակ ճարտարապետական տպավորիչ կառույց է։ Մի՞թե այն չի կարող դառնալ յուրօրինակ մշակութային այցեքարտ։ Կարող է,այն էլ առանձին շուքով։
Քիչ ներքև ենք իջնում և մի շինություն է ներս հրավիրում:

Արամ Խաչատրյանի թանգարանն է։

Արևելքի հավանաբար ամենաերևելի կոմպոզիտորի կյանքն ու ժառանգությունը ամփոփող եզակի երաժշտական մի դարան։
Այս պողոտայում են գործում Հայաստանի ճարտարապետների և գրողների միությունները, նշանավոր գործիչների տուն-թանգարանները։

Եվ աստղագիտության համաշխարհային ռահվիրա Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը։

Նման մշակութային մայրուղիներն ու փողոցները ամենուր չեն։

Բայց կան Աբովյան, Տերյան, Թումանյան և Թամանյան փողոցներ։ Յուրաքանչյուրում կան գիտական և գեղարվեստական զարմանալի հաստատություններ։
Այս ամենը միանշանակ կհետաքրքրի մայրաքաղաքի հյուրերին։

Եթե միայն մատուցվի քաղաքակիրթ և այժմեական հյուրընկալության կանոնակարգով։
Ժամանակին հետխորհրդային տարածքում Հայաստանն արժանացել էր «Տարածաշրջանային վետերոկ» կոչմանը։

Չէ՞ որ ռեստորանային (վետերոկային) գործունեությունը պահանջում է հմուտ վարպետների մի ամբողջ բանակ։ Խոհարարից սկսած մինչև մենեջեր, մարկետոլոգ և մատուցող։

Եվ այսօր, երբ աշխարհում ազգային խոհանոցներն ամրագրվել են որպես տվյալ պետության խորհրդանիշներ և ահռելի շահույթ են ապահովում, մենք բարեբախտաբար լուսանցքում չենք։

Ավելին՝ չենք զիջում ոչ մեկին, երբեմն՝ գերացանցում։

Իտալացի զբոսաշրջիկ մեր հյուրերից ոմանք խոստովանել են, որ Երևանում պատրաստվող պիցցան ավելի համեղ է, քան իրենց հայրենիքում թխվողև եւ դարերի ավանդույթ ունեցող համանման ուտեստը։

Սակայն և’ Իտալիայում, և’ Իսպանիայում, և՛ հարևան Վրաստանում ռեստորանա-պանդոկային մշակույթը նպաստում է իրական մշակույթին։

Յուրաքանչյուր պանդոկ, ռեստորան և այլ օջախ մշակութային կենտրոնների համար լրացուցիչ խթան է։ Ի՞նչ կարող ենք անել մենք։

Յուրաքանչյուր մշակութասեր ռեստորան և պանդոկ կարող է փոխգործակցության հուշագիր վավերացնել մշակութային հաստատության հետ։ Իսկ նրանք շատ են և որակապես չեն զիջում միջազգային ասպարեզում անուն հանած համանման մշակութային կենտրոններին։ Սա ընդունված բան է աշխարհում։ Մեզ մոտ դեռևս գտնվում է նոր ձևավորվող վիճակում։ Բայց մշակույթի զարգացման խթան կարող է դառնալ։
Այսպիսով մշակութային բարեփոխումները կարող են կարճ ժամանակ անց տալ ցանկալի պտուղ։

Վալենտինա ԱՂԱՅԱՆ

Դիտվել է՝ 3182

Մեկնաբանություններ